Առողջապահության լրատու 10-11.2012
Ինչի մասին են վկայում այտուցները
Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում:
Այտուցները լինում են տեղային և ընդհանուր: Առաջինը որոշակի օրգանում կամ անոթային հունի հատվածում է: Այն առաջանում է, օրինակ, ավշային անոթների կամ ստորին վերջույթների երակների հիվանդությունների, դեմքի ալերգիկ այտուցների դեպքում: Ընդհանուր այտուցներն ուղեկցվում են ամբողջ մարմնի հյուսվածքների թեթևակի ուռածությամբ և բնորոշ են սրտի, երիկամների, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին: Ընդհանուր այտուցը նկատելի է դառնում օրգանիզմում 3 և ավելի լիտր հեղուկի կուտակման դեպքում, որը հաճախ երիկամներում աղի և ջրի պահման հետևանքով է:
Ամեն դեպքում, այտուցներն ահազանգում են այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ պաթոլոգիական գործընթաց է տեղի ունենում և ժամանակն է դրան ուշադրություն դարձնել: Ներկայացնում ենք այտուց առաջացնող ամենատարածված պատճառներից մի քանիսը:
Զարկերակային արյան ճնշման հետ խնդիրներ
Այտուցների առաջացման պատճառներից մեկն արյունատար բարակ անոթներում` մազանոթներում զ/ճ-ի բարձրացումն է: Մյուս պատճառը կապված է արյան պլազմայում սպիտակուցների, հատկապես ալբումինների կուտակման հետ: Դա հանգեցնում է օսմատիկ ճնշման իջեցման և արյունատար հունից հեղուկի դուրս բերմանը դեպի հյուսվածքներ: Այտուցների առաջացումը պայմանավորված է նաև մազանոթների բարձրացած թափանցիկությամբ, որը զարգանում է դրանց թունավոր վնասման կամ բորբոքման հետևանքով: Բուժման համար հարկ է դիմել թերապևտին:
Երակների հիվանդություն
Այտուցներն անխուսափելիորեն ուղեկցում են նաև ոտքերի երակների բորբոքային հիվանդություններին: Այդ դեպքում ոտքերը կարմրում են և ցավում ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ դրանց դիպչելիս: Եթե սրունքները պարբերաբար այտուցվում են, սակայն չեն կարմրում, ապա դա վկայում է վարիկոզ հիվանդության մասին: Երակային այտուցները շոշափելիս փափուկ են, մաշկը տաք է, երբեմն կապտագույն երանգի:
Բարեբապտաբար, ոտքերը կարող են այտուցվել նաև «հենց այնպես»` տոթից և հոգնածությունից: Սակայն այդ դեպքում այն պարբերաբար բնույթ չի կրում. բավական է պառկել ոտքերը բարձր դիրքում դրած, կամ ոտքերի համար տաք լոգանքներ ընդունել, այտուցներն անցնում են և էլ չեն կրկնվում:
Կարևոր է
Հարկ է հիշել, որ այտուցն ինքնին հիվանդություն չի համարվում: Այն կարող է միայն կարևոր ախտանիշ լինել, որը վկայում է այս կամ այն հիվանդության առկայության մասին: Դրա համար այտուցների պարբերաբար առաջացման դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ:
Եթե առկա է վարիկոզ հիվանդություն կամ տրոմբոֆլեբիտ, կօգնի անոթաբանը:
Ալերգիա
Ալերգիկ այտուցները կարող են դրսևորվել մարմնի յուրաքանչյուր հատվածում: Դրանք շոշափելիս ամուր են, ուղեկցվում են քորով և կարմրությամբ, հաճախ նաև` մանր ցանի դրսևորմամբ: Այդպիսի այտուցների դեպքում, հարկ է դիմել բժիշկ-ալերգոլոգին և բուժել ոչ միայն ախտանիշները, այլև հեռացնել ալերգիայի խնդիրը:
Սրտային անբավարարություն
Ոտքերի կոճերի այտուցը տագնապալի ախտանիշ է, որովհետև ահազանգում է սրտային անբավարարության առկայության մասին: Սրտային այտուցներին նախորդում է հևոցը: Պայմանավորված սրտի հիվանդության զարգացման չափով, այտուցները կարող են աստիճանաբար ծավալով մեծանալ` կոճերից վերև, ընդհուպ, մինչև ազդրերը: Մաշկը «սրտային» այտուցի հատվածում բաց-կապտավուն է, ձգված, շոշափելիս` սառը: Եթե նման այտուցներ են հայտնաբերվում, անհապաղ դիմել սրտաբանին:
Պատճառը երիկամներում է
Երիկամները, իրենց գործառույթն այս կամ այն պատճառներով չկատարելով, նույնպես կարող են ջուրը մղել միջբջջային տարածք, այդպիսով այտուցներ ձևավորելով:
Երիկամային այտուցները փափուկ են, խմորանման, ամենից հաճախ դրևսորվում են դեմքի վրա, ընդ որում հենց առավոտից: Այտուցի հատվածում մաշկը չոր է և գունատ: Հատկանշական է, որ երիկամային այտուցները մեծ մասամբ «լողացող» են, այսինքն, արագորեն տեղափոխվում են մարմնի դիրքի փոփոխման դեպքում: Երիկամների բուժման համար հարկ է դիմել ուրոլոգին:
Ինչպես պայքարել այտուցների դեմ
Եթե այտուցներն ինչ-որ լուրջ հիվանդության հետ կապված չեն, ապա կարող են օգնել հետևյալ հանձնարարականները: Առաջին հերթին, հարկ է սահմանափակել կծու և յուղոտ ուտեստների, նաև հեղուկի օգտագործումը, հատկապես, քնելուց առաջ: Օրվա սննդակարգում հարկ է ներառել գոլորշու վրա պատրաստված մթերք, կանաչեղեն (առաջին հերթին` մաղադանոս), թարմ մրգեր ու բանջարեղեն: Շատ օգտակար է կտավատի սերմերից պատրաստված թուրմը. 4 ճաշի գդալ սերմերի վրա լցնել 1 լիտր ջուր և եռացնել 15 րոպե: Քամել և տաք վիճակում ընդունել օրական 3 անգամ, 1/2 բաժակ, 2-3 շաբաթվա ընթացքում: Համը լավացնելու համար կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել:
Այտուցների կանխարգելման ամենալավ միջոցը մարմնամարզությամբ զբաղվելն է, հատկապես, լողով: Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանն ու օրգանիզմի անոթային համակարգի ամրացմանը: Լավ արդյունք է տալիս նաև ձեռքերի մատների և ոտնաթաթերի մերսումը:
Բացի այդ, անոթներն ամրացնելուն և այտուցների առաջաման կանխարգելմանն օգնում են ջրային բուժգործողությունները, մասնավորապես, կոնտրաստ ցնցուղը. 5-6 անգամ տաք ջուրը փոխել սառով և հակառակը: Սակայն հարկ է պահպանել կոփման հիմնական կանոնը. սառը ջրին հարկ է սովորել աստիճանաբար:
- Անհրաժեշտ է հաճախ մաքուր օդում զբոսնել և շատ շարժվել: Այտուցները կանգային երևույթ են և ինչքան շարժումները շատ են, այնքան այտուցներ քիչ են զարգանում:
- Խորհուրդ չի տրվում շատ բարձր կրունկներով կոշիկներ կրել, որպեսզի ոտքերի վրա այտուցներ չառաջանան:
- Եթե տոթից և հոգնածությունից ոտքերն այտուցվել են, օրվա ընթացքում աշխատեք գոնե 10-15 րոպե պառկել ոտքերը վերև բարձրացած դիրքում, դրանով նպաստելով հեղուկի դուրսբերմանը: Օգնում են նաև ծովային աղով ոտքերի տաք լոգանքները (1 լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ):
Դեմքի այտուցների դեպքում հում կարտոֆիլն անցկացնել քերիչով, թանզիֆով քամել և դրանով շփել այտուցված հատվածները:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...
Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...
Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...
2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն